Հայաստան

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ եւ լայն դռներ է բացում մեր երկրի առջեւ՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը եւ ամրապնդելու անվտանգությունը: Ձեր սերունդն է լինելու հարատեւ խաղաղության ամենամեծ կառուցողն ու պահապանը:

Հավատում եմ, որ միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ դուք կկարողանաք իրականացնել ձեր երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի:

Եկեք միասին քայլենք դեպի համերաշխություն եւ խաղաղ ապագա:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի երիտասարդ»:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում