Սպորտ

Գավառ համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցաշարերում հաղթած մարզիկներին

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցաշարերում հաղթած մարզիկներին

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել, շնորհավորել  և պարգևատրել է Գավառի  Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի ստորաբաժանման «Այկիկենդո» կարատեի խմբի մարզիկներին և  մարզիչ Արաքս Մարգարյանին, որոնք վերջերս  պատվով են ներկայացրել  Հայաստանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող  «Սավատ» բոքսի միջազգային բաց առաջնությունում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջազգային մրցաշարում իրենց ուժերն են  չափել  Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Մեր մարզիկներից տպավորիչ արդյունքներ են գրանցել և Կովկասի չեմպիոնի պատվավոր կոչումը վաստակել Գավառի մարզադպրոցի սաներ Ավետ Շաքարյանը, Ռոլանդ Խաչատրյանը և Ռուբեն Մադաթյանը։ Արծաթե մեդալ է նվաճել Հայկ Մանուկյանը, բրոնզե մեդալ՝ Վոլոդյա Կիրակոսյանը։ 

Գուրգեն Մարտիրոսյանը խրախուսել է նաև  վերջերս Երևանի  «Դինամո» մարզադահլիճում կայացած «Տորնադո» միջազգային կարատեի առաջնությունում չեմպիոնական գոտի նվաճած Խաչիկ Ասատրյանին և Էրիկ Բադալյանին ու 2-րդ տեղ զբաղեցրած Նարեկ Ասատրյանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում