Թուրքիա

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի  Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

Թուրքիայի կառավարությունն օգոստոսի 11-ին կայանալիք նիստում կքննարկի  օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNN Türk-ը՝ նշելով, որ հարցը Թուրքիայի կառավարության առաջիկա նիստի օրակարգում է։ 

Հեռուստաընկերությունը նշում է, որ նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։  

Նիստի արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր թեմաններից է լինելու նաև Գազայում առկա իրավիճակը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Էրդողանին զեկուցելու է Գազայի հարցով իր ունեցած շփումների արդյունքները։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում