Վերջին տարիներին շինարարության ծավալները շարունակաբար աճում են. Եղիազար Վարդանյան

3 րոպեի ընթերցում

Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ շինարարներին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեից։ Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ շինարարներ, հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: 

Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը։ Այս գիտակցումն ունենալու դեպքում, վստահաբար, կապահովվի շինարարական ծրագրերի բարձր որակը, հուսալիությունը և հարմարավետությունը:

Վերջին տարիներին շինարարության ծավալները շարունակաբար աճում են, ինչը վկայում է տնտեսության մեջ շինարարության առանցքային դերի ու կառավարության կողմից ոլորտի կարևորման մասին։ Ծավալների աճն արտացոլվում է նաև վճարված հարկերի տեսքով։ Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024թ. նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։ Շնորհակալ եմ հարկերը պարտաճանաչ վճարելու պետականամետ գործելաոճի համար։

Կառավարությունը շարունակելու է կապիտալ շինարարության ծավալներն ընդլայնելու հանձնառությունը։ Գալիք տարիներին գործունեության դաշտը կանխատեսելի դարձնելու նպատակով արդեն սկսվել են նոր շրջափուլի համար հաջորդ մեծ խումբ դպրոցների և մանկապարտեզների նախագծման աշխատանքները։ Սա խթան պետք է լինի՝ շինարարական ներուժը առավելագույն պատրաստվածության բերելու, ոլորտի դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու համար։ Հուսով եմ՝ վստահելի հետագիծ ու ձեռագիր ունեցող շինարարական կազմակերպությունները հետաքրքրված կլինեն՝ իրենց մասնագիտական ներդրումն ունենալու պետական ծրագրերում, իսկ Հայաստանի շինարարական մշակույթում միջազգային չափանիշներ ու նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու նրանց օրինակը վարակիչ կլինի գործընկերների համար։ 

Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին։ Այդ նպատակով առանցքային կլինի Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի մոտարկումն ու տեղայնացումը։ Զուգահեռաբար մշակում ենք կազմակերպությունների վարկանիշավորման մեխանիզմ, որը կնպաստի քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը և դաշտում նոր նշաձողի սահմանմանը։

Սիրելի՛ շինարարներ, կրկին շնորհավորելով Շինարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բազում հաջողված ծրագրեր և նոր հնարավորություններ»։  

Հայերեն

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026