Քաղաքականություն

Վարչապետը ազդարարեց Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման գործընթացի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ազդարարեց Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման գործընթացի մեկնարկը

Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման գործընթացը արդեն ընթանում է, ինչը հնարավորություն կտա երկաթուղային կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր և նույնիսկ անհավանական թվացող արձանագրում․ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը տեղի է ունենում։ Հայաստանի Հանրապետությունը կունենա հնարավորություն ունենալ երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ։ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ կունենանք, այդ թվում՝ տարբեր ճանապարհներ, որոնք կարող են անցնել Ադրբեջանով։ Նաեւ լուծվեց Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ այս գործընթացը չի ենթադրում միջանցքային տրամաբանություն։

«Մենք հայտարարել ենք, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ զարգացում չի լինելու և չի կարող լինել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, օգտագործեց «միջանցք» բառը, բայց դա աշխարհում լայնորեն կիրառվող տերմին է և սովորական է ընկալվում։ Մեզ համար, որոշ հանգամանքների բերումով, այն որոշակի լարվածություն է ստեղծում, սակայն այն նույն դեպքն է, երբ որ մենք ասում ենք հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք։ Բայց այն միջանցքային տրամաբանությունը, որի հետ կապված անընդհատ քննարկումներ եղել են, իհարկե ակնհայտորեն չի լինելու»,- ընդգծեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում