Ըստ Իսրայելի պլանի՝ Գազայի բնակիչները պետք է հեռանան մինչև 2025 թ. հոկտեմբերի 7-ը. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Գազա քաղաքի բնակչությունը պետք է հեռանա մինչև այս տարվա հոկտեմբերի 7-ը: Գազայի հանդեպ վերահսկողության հաստատման պլանի մասին նման մանրամասներ է հաղորդել Maan լրատվական գործակալությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

Նշվում է, որ ըստ Maan-ի տվյալների՝ քաղաքի նկատմամբ վերահսկողության տարածման և ամրապնդման գործընթացն Իսրայելի իշխանությունները բաժանել են երեք փուլի: Առաջին փուլում հատվածի վարչական կենտրոն կուղարկվի զգալի ծավալով մարդասիրական օգնություն՝ բնակչության կարիքներն ամենակարճ ժամկետներում բավարարելու համար: Այնուհետև, երկրորդ փուլում կսկսվի բնակիչների անմիջական «տեղափոխումն» անկլավի հարավային շրջաններ և անկլավի կենտրոնական շրջաններում ստեղծված հատուկ վրանային ճամբարներ:

Այդ շրջանն, Իսրայելի իշխանությունների մտադրությունների համաձայն, պետք է ավարտվի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 7-ը: Այդ ժամկետը նշանակված է որպես «խորհրդանշական» և համընկնում է Գազայում Իսրայելի բանակի ռազմական գործողության մեկնարկի 2-րդ տարվա հետ: 

Երրորդ փուլում կսահմանվի Գազա քաղաքի «լիակատար ռազմական շրջափակում»՝ որպես Գազայի հատվածում «պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ջոկատների վերացման՝ Իսրայելի ընդհանուր ծրագրի մի մաս»: 

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։   

Մերձավոր Արևելք

Գերմանիան կասեցնում է զենքի արտահանումն Իսրայել

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա