Հնդկաստանի վարչապետը կառավարության հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման հետևանքները

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին երկրի նախարարների կաբինետի առանցքային նախարարների հետ նիստ կանցկացնի՝ քննարկելու Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման հետևանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հնդկական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի մաքսատուրքերի հարցը։

Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքի սահմանման մասին՝ պատճառ բերելով Նյու Դելիի կողմից բարձր մաքսատուրքերը, առևտրային խոչընդոտները և Ռուսաստանի հետ համագործակցությունը»։ Մաքսատուրքն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ին։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 6-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Հնդկաստանից ներմուծման համար 25%-ի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանելու վերաբերյալ՝ նրա կողմից Ռուսաստանից նավթի գնումների պատճառով։ Այդ պատժամիջոցները կսկսեն գործել օգոստոսի 27-ից: Այսպիսով, Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 50%:

Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին