Կամչատկայի երկրաշարժն առաջացրել է Վլադիվոստոկի տեղաշարժ 5 սանտիմետրով դեպի հարավ և հետ

2 րոպեի ընթերցում

Կամչատկայից 170 կմ հեռավորության վրա hուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Երկրի մակերևույթի լուրջ շարժման: Սարքերը գրանցել են, թե ինչպես է Վլադիվոստոկը սեյսմիկ իրադարձությունից 10 րոպե անց տեղաշարժվել 5 սմ դեպի հարավ, ապա՝ 5 սմ դեպի հյուսիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի Պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Նիկոլայ Շեստակովը:

«Նույնիսկ Վլադիվոստոկի կայանները, որոնք գտնվում էին էպիկենտրոնից 2350 կմ հեռավորության վրա, «զգացել» են Երկրի մակերևույթի շարժումը, որն առաջացրել է Կամչատկայի երկրաշարժը: Գլխավոր ցնցումից տասը րոպե անց մեր քաղաքը «շարժվել է» գրեթե 5 սմ դեպի հարավ, ապա նույնքան՝ դեպի հյուսիս», - նշել է պրոֆեսորը: 

Արբանյակային եզակի տեխնոլոգիաների շնորհիվ գիտնականները կարողացել են ուսումնասիրել այդ գործընթացը: 

Հուլիսի 30-ին Կամչատկայի խաղաղօվկիանոսյան ափից 100 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 8,8 մագնիտուդով երկրաշարժ: GLONASS/GPS գլոբալ արբանյակային դիրքավորման սարքերը գրանցել են, թե ինչպես է հիմնական ցնցումից 55 վայրկյան անց սկսվել թերակղզու հարավային մասի սահուն տեղաշարժը: 

Հաջորդ երկու րոպեների ընթացքում լեռնազանգվածները, ներառյալ հրաբխային կառույցները, երկու մետր տեղաշարժվել են հարավ-արևելյան ուղղությամբ՝ միաժամանակ իջնելով ավելի քան 30 սմ:

Ռուսաստան

Կամչատկայի հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է երկրաշարժից հետո

Հայերեն Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ