Ռուսաստան

Կամչատկայի հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է երկրաշարժից հետո

1 րոպեի ընթերցում

Կամչատկայի հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է երկրաշարժից հետո

Կամչատկա թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:

Կատարվել է նախնական հաշվարկ այն տվյալների հիման վրա, որոնք ստացվել են գեոդինամիկական հետազոտությունների արդյունքում: Պարզվել է, որ Կամչատկան տեղաշարժվել է հարավ-արևելքի ուղղությամբ:

Հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գետնի ամենամեծ տեղաշարժերը գրանցվել են թերակղզու հարավային մասում: Այդ վայրում դրանք հասել են գրեթե 2 մետրի, ինչը կարելի է համեմատել այն հորիզոնական տեղաշարժերի հետ, որոնք տեղի են ունեցել 2011 թվականի երկրաշարժից հետո Ճապոնիայի Տոհոկուի տարածաշրջանում, ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում