Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքն օկուպացնելու ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը։ Ավելի վաղ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, սակայն հաստատված պլանը կենտրոնանում է միայն պաղեստինյան անկլավի ամենամեծ՝ Գազա քաղաքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ հրապարակման՝ Նեթնյահուի գրասենյակը հայտարարել է, որ Անվտանգության կաբինետի նիստին ներկայացվել է Գազա քաղաքն օկուպացնելու և պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։ Անվտանգության կաբինետը ձայների մեծամասնությամբ ընդունել է ծրագիրը։

«Իսրայելի պաշտպանության բանակը կնախապատրաստվի Գազա քաղաքն օկուպացնելու՝ միևնույն ժամանակ հումանիտար օգնություն ապահովելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», - նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ 

Այնուհետև ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։

Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ պաղեստինցի քաղաքացիական անձանց և իսրայելցի պատանդների համար։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին