Ռուսաստան

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի միջև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրեմլից: 

Պուտինը կիսվել է նախօրեին Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆի հետ կայացած զրույցի հիմնական արդյունքներով։ 

Ռուսական կողմը նաև դրական կերպով նշել է աֆրիկյան պետությունների, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության, հայտնի խաղաղարար նախաձեռնությունը՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։

Երկրների ղեկավարները քննարկել են ռուս-հարավաֆրիկյան համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցերը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում