ՏԿԵ նախարարը երեք մարզերում ծանոթացել է «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության կողմից ցանցերի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ օգոստոսի 7-ին այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, առաջին կանգառը Քասախ բնակավայրն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 18.4 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 900 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.5 կմ երկարությամբ մուտքագիծ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 30 լ/վրկ ջրաքանակ:

«Հաջորդ կանգառը Պռոշյանն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 20.6 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 1200 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 7.2 կմ երկարությամբ մուտքագիծ:

Այս ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 40 լ/վրկ ջրաքանակ, բնակիչներին ապահովել կանոնավոր ջրամատակարարմամբ:

Նմանատիպ աշխատանք է իրականացվում նաև Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում։ 

Այստեղ նախատեսված է վերակառուցել մոտ 7.9 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 500 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 3.5 կմ երկարությամբ մուտքագիծ:

Այց է կատարվել նաև Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում։ 

Այնտեղ հիմնովին վերակառուցվում է բաշխիչ ցանցը։ 

Նախատեսված է վերակառուցել մոտ 12.8 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 700 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.2 կմ երկարությամբ մուտքագիծ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բոլոր շինհրապարակներում նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված գրաֆիկով, բարձր որակով, ինչպես նաև հետևողական լինել ջրագծերի անցկացման պատճառով քանդված ճանապարհահատվածներն արագ ասֆալտապատելու հարցում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը