Ռազմական

Կայացել է Ռազմական ակադեմիայի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Ռազմական ակադեմիայի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է սպաներին համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու կապակցությամբ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Նա վստահություն է հայտնել, որ ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում