Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է. Ուշակով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման վայրը համաձայնեցված է, դրա մասին Կրեմլը կտեղեկացնի ավելի ուշ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այժմ ամերիկացի գործընկերների հետ միասին մենք սկսում ենք այդ հանդիպման և դրա անցկացման վայրի պարամետրերի կոնկրետ մշակումը: Ի դեպ, կցանկանայի նշել, որ անցկացման վայրը նույնպես սկզբունքորեն համաձայնեցված է, և մենք դրա մասին կտեղեկացնենք մի փոքր ավելի ուշ», - Ուշակովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ԱՄՆ նախագահն իր հերթին ավելի վաղ հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ շուտով հանդիպելու լավ հեռանկարներ կան։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարող է շուտով հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

Հայերեն English Русский