Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամում կարող է զգալիորեն բարձրացնել մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամում կարող է զգալիորեն բարձրացնել մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերն առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն բարձրացնել այն պատճառով, որ Նյու Դելին ռուսական նավթ է գնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում:

«Մենք պայմանավորվել ենք 25% մաքսատուրքերի շուրջ, բայց ես կարծում եմ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն կբարձրացնեմ մաքսատուրքերը, որովհետև նրանք ռուսական նավթ են գնում», - հայտարարել է նա։

Թրամփը կրկին ենթադրել է, որ եթե նավթի գները շարունակեն նվազել, ապա դա կարող է Ռուսաստանին դրդել ակտիվացնել Ուկրաինայի շուրջ բանակցությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում