ՆԱՏՕ-ն կհամակարգի զենքի մատակարարումներն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն սկսել է համակարգել Ուկրաինային զենքի կանոնավոր ու լայնամասշտաբ մատակարարումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը: 

«Մատակարարումներն օպերատիվ կերպով կպատրաստվեն և կուղարկվեն կանոնավոր հիմունքներով», - գործակալությունը մեջբերում է դաշինքի հայտարարությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ն սկսել է Ուկրաինային զենքի խոշոր խմբաքանակների կանոնավոր մատակարարումների համակարգմամբ զբաղվել այն բանից հետո, երբ Նիդեռլանդները հայտարարել է, որ Կիևին կտրամադրի 500 միլիոն եվրոյի հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք և այլ ռազմական օգնություն, որի մեծ մասը գնվել է ԱՄՆ-ում։

Օգոստոսին սպասվում է երկու մատակարարում։ Գործակալությունը նշում է, որ մատակարարվող սարքավորումների տեսակները որոշվում են մարտի դաշտում Ուկրաինայի առաջնահերթ կարիքներով, որից հետո ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները գտնում են զենքն ու զինամթերքը և ուղարկում դրանք. առավել պահանջված են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Գործակալությունը հղում է անում Քիլի ինստիտուտին, որի հաշվարկներով՝ հունիսի դրությամբ եվրոպական երկրները 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինային տրամադրել են 72 միլիարդ եվրոյի (83 միլիարդ դոլար) ռազմական օգնություն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցուցաբերել է 65 միլիարդ դոլարի օգնություն։

Հայերեն English Русский

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին