Մշակույթ

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում

2 րոպեի ընթերցում

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: 

Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված արժեքների պահպանությանը,  փոխանցմանը և  հատկապես երիտասարդության շրջանում հանրայնացմանը: 

Ծրագրի իրականացումը նպատակ ունի նաև խթանել նաև Գյումրիի երաժշտական ժառանգության կենսունակությունն ու տարածումը նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ստեղծմամբ՝ երիտասարդական ներուժի միջոցով։

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում