Վազքարշավով մեկնարկեց Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

3 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը, որը համախմբում է Հայաստանից և սփյուռքից երիտասարդներին՝ նպատակ ունենալով օգտագործել նրանց ներուժը համազգային խնդիրների լուծման համար։ 

Համաժողովի բացումը նշանավորվեց բարեգործական վազքարշավով, որն ընդգծեց առողջ ապրելակերպի և համայնքային աջակցության կարևորությունը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ համաժողովի հիմնական իմաստը սփյուռքահայ և հայաստանյան երիտասարդությանը մեկ հարթակում միավորելն է, համախմբվելը ընդհանուր խնդիրների լուծման շուրջ և երիտասարդների ներուժի ներգրավումն այդ գործընթացներում։

«Թե ինչու այսպես սկսեցինք՝ պարզ է, որովհետևասարդությունը խորհրդանիշն է առողջ ապագայի, և մենք ուզում էինք հենց այդ խորհրդանիշով սկսել։ Բացի այդ, վազքարշավն ուներ բարեգործական նպատակ. մեր գործընկերները ներկայացրեցին հարթակներ, որոնց միջոցով տարբեր սոցիալական խնդիրներ են լուծվում՝ արտահայտելով պետական և հասարակական համագործակցությունը։ Նրանք նաև ներկայացրեցին, թե ինչպես են օգտագործվելու վազքարշավի արդյունքում գոյացած գումարները»,-ասաց Սինանյանը։

«IMAST» հարթակի մարքեթինգի բաժնի ղեկավար Դավիթ Միքայելյանը նշեց, որ իրենց հավելվածը կարելի է համարել հայկական բարեգործական հարթակ, որտեղ բոլորը հնարավորություն ունեն թափանցիկ և փոքր գումարներով աջակցել ստուգված հայկական տարբեր հիմնադրամների ծրագրերին։

Իսկ «reArmenia»-ի գործառնական տնօրեն Մարիամ Վարդանյանը հավելեց, որ

«reArmenia»-ն բարեգործական հարթակ է, որտեղ ներկայացվում են հայության խնդիրների լուծմանը միտված նախագծեր։ Դրանք հարթակի միջոցով ստանում են անհրաժեշտ ռեսուրսներ՝ գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ։

Վազքարշավի մասնակից Գոհար Գալուստյանը նշեց, որ իրենց համար կարևոր էր մասնակցել այս նախաձեռնությանը։

«Վազքարշավը բարեգործական նշանակություն ունի, և մենք ցանկանում ենք, որ «ReArmenia» և «IMAST» ծրագրերը ավելի լայնորեն ճանաչվեն աշխարհում։ Սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք ուզում են ներդրում անել, կարող են դա անել հենց այսպիսի ծրագրերի միջոցով։ Իսկ ընդհանրապես այս համաժողովը մեզ համար կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս կառուցել կամուրջներ»,– ասաց նա։

Հայերեն

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր