Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը ռուսական նավթ է գնում անհրաժեշտության դեպքում. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը ռուսական նավթ է գնում անհրաժեշտության դեպքում. ԱԳՆ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը ռուսական նավթ է գնում անհրաժեշտությունից ելնելով՝ էներգակիրների մատչելի գներ ապահովելու համար։

«Հնդկաստանի ներմուծումն անհրաժեշտություն է, որը պայմանավորված է համաշխարհային շուկայի իրավիճակով։ Այնուամենայնիվ, նշանակալից է, որ նույն երկրները, որոնք քննադատում են Հնդկաստանին, առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Մեր դեպքից տարբերվող նման առևտուրը նույնիսկ կենսականորեն կարևոր ազգային անհրաժեշտություն չէ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն բարձրացնել Հնդկաստանի ներմուծման մաքսատուրքերը՝ ի պատասխան ռուսական նավթի վերավաճառքի նրա գործողությունների։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում