Միացյալ Նահանգներ

Թրամփը սպառնում է Հնդկաստանին զգալիորեն բարձրացնել մաքսատուրքերը ռուսական նավթի գնման պատճառով

1 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնում է Հնդկաստանին զգալիորեն բարձրացնել մաքսատուրքերը ռուսական նավթի գնման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը օգոստոսի 4-ին հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:

«Հնդկաստանը ոչ միայն հսկայական քանակությամբ ռուսական նավթ է գնում, այլև հետո ձեռք բերված նավթի մեծ մասը բաց շուկայում վաճառում է մեծ շահույթով: Նրանց համար միևնույն է, թե Ուկրաինայում քանի մարդ է զոհվում ռուսական ռազմական մեքենայից: Դրա պատճառով ես զգալիորեն կբարձրացնեմ մաքսատուրքերը, որոնք Հնդկաստանը վճարում է ԱՄՆ-ին»,-գրել է  Թրամփը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում