Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ հանդիպման՝ փորձագիտական նախապատրաստությունից հետո. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ փորձագիտական ​​մակարդակով այդ հանդիպման նախապատրաստությունից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպման համար ամբողջ նախապատրաստական ​​աշխատանքն առայժմ արված չէ: Եվ ցանկանում եմ հիշեցնել, որ նախագահն ինքը չի բացառում այդ հանդիպման անցկացումն այն բանից հետո, երբ փորձագիտական ​​մակարդակով կատարված լինի անհրաժեշտ աշխատանքը և անհրաժեշտ չափով հաղթահարվի հեռավորությունը», - հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև պատասխանել է այն հարցին՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի պատրաստ լինելու մասին Կրեմլում համարում են էսկալացիայի առիթ:

«Մենք չենք կարծում, թե այժմ խոսքն ինչ-որ էսկալացիայի մասին է: Հասկանալի է, որ քննարկվում են շատ բարդ, շատ զգայուն թեմաներ, որոնք, անշուշտ, շատերի կողմից ընկալվում են շատ հուզականորեն», - ասել է Պեսկովը:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև