Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ հանդիպման՝ փորձագիտական նախապատրաստությունից հետո. Պեսկով
1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ փորձագիտական մակարդակով այդ հանդիպման նախապատրաստությունից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպման համար ամբողջ նախապատրաստական աշխատանքն առայժմ արված չէ: Եվ ցանկանում եմ հիշեցնել, որ նախագահն ինքը չի բացառում այդ հանդիպման անցկացումն այն բանից հետո, երբ փորձագիտական մակարդակով կատարված լինի անհրաժեշտ աշխատանքը և անհրաժեշտ չափով հաղթահարվի հեռավորությունը», - հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև պատասխանել է այն հարցին՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի պատրաստ լինելու մասին Կրեմլում համարում են էսկալացիայի առիթ:
«Մենք չենք կարծում, թե այժմ խոսքն ինչ-որ էսկալացիայի մասին է: Հասկանալի է, որ քննարկվում են շատ բարդ, շատ զգայուն թեմաներ, որոնք, անշուշտ, շատերի կողմից ընկալվում են շատ հուզականորեն», - ասել է Պեսկովը: