Միացյալ Նահանգներ

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային համաձայնագիրը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին կքննարկեն երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև միջգերատեսչական հարաբերությունների նախարար և առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանը։

«Բանակցություններն ինֆորմատիվ, կառուցողական և բարեկամական էին։ Ես ակնկալում եմ, որ վարչապետն առաջիկա մի քանի օրերին զրույց կունենա նախագահի հետ», - CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեբլանը։

Նախարարը Քարնիի և Թրամփի հարաբերությունները բնութագրել է որպես «գործնական» և «հարգալից»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Կանադայի համար մաքսատուրքերը 25%-ից մինչև 35% բարձրացնելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում