Իրան

Իրանում կստեղծվի Ազգային պաշտպանության խորհուրդ

1 րոպեի ընթերցում

Իրանում կստեղծվի Ազգային պաշտպանության խորհուրդ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է երկրի սահմանադրության 176-րդ հոդվածի հիման վրա Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Խորհրդի գործառույթների մեջ է լինելու պաշտպանական ծրագրերի վերանայումն ու զինված ուժերի կարողությունների ավելացումը։ 

Ազգային պաշտպանության խորհուրդը ղեկավարելու է Իրանի նախագահը։ Այն կազմված է լինելու իշխանության երեք ճյուղերի ղեկավարներից, զինված ուժերի հրամանատարներից և մի քանի համապատասխան նախարարություններից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում