Միացյալ Նահանգներ

ԱՄՆ կործանիչներն օդ են բարձրացել Թրամփի գոլֆ-ակումբին ինքնաթիռի մոտենալու պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կործանիչներն օդ են բարձրացել Թրամփի գոլֆ-ակումբին ինքնաթիռի մոտենալու պատճառով

ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել այն բանից հետո, ինչ քաղաքացիական ինքնաթիռ է մտել Բեդմինստերի (Նյու Ջերսի նահանգ) գոլֆ-ակումբի՝ թռիչքների համար սահմանափակ օդային տարածք: Գոլֆ-ակումբում էր գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչները:

Կործանիչները ազդանշանային հրթիռներ են արձակել՝ քաղաքացիական օդանավի օդաչուի ուշադրությունը գրավելու համար, ապա արդեն իջեցրել են այն։

ԱՄՆ նախագահը հիշյալ գոլֆ-ակումբի սեփականատերն է և հաճախ է հանգստյան օրերն անցկացնում այնտեղ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում