Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում օգոստոսի 4-ի ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский