Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հյուրընկալեց չինական Հեբեյի թանգարանի յուրահատուկ ցուցանմուշները

4 րոպեի ընթերցում

Հեբեյի նահանգային թանգարանի «Հեբեյի ավանդական նկարչական արվեստի ցուցահանդեսը» եզակի հնարավորություն է ծանոթանալու Չինաստանի հնագույն մշակութային ժառանգության մի հատվածին՝ Ուցյանի փայտափոր ամանորյա նկարներից մինչև Հենգշույի շշի ներսում արված գունեղ ու նուրբ պատկերներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց օգոստոսի 2-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։

Թանգարանի տնօրեն Բելլա Սարյանը շեշտեց՝ չինական քաղաքակրթության օրրանում՝ Հեբեյում (կրճատ՝ նաև «Ջի»), ձևավորված այս արվեստի տեսակները 2006 թվականին ընդգրկվել են Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ ձեռք բերելով լայն միջազգային ճանաչում։

Ցուցանմուշները Երևան են բերվել Հայ-չինական գործընկերության կենտրոնի ջանքերով, որը մի քանի տարի համագործակցում է թանգարանի հետ։ Կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանը հիշեցրեց, որ 2023-ին տուն-թանգարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները ցուցադրվել են Շանհայում։ Երեխաներից մի քանիսը մրցանակի է արժանացել։ Նա ուրախ է, որ այժմ չինական մշակույթին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել Սարյանի տուն-թանգարանում։

«Այլ թանգարաններում պրոֆիլային տարբեր ցուցադրություններ ենք կյանքի կոչել, սակայն Սարյանի տուն-թանգարանում ճիշտ ենք համարել ներկայացնել գեղարվեստին վերաբերող գործեր։ Հեբեյի նահանգում պահանվել է ավանդական ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որի դրսևորումներից են շշերի ներսի հատվածի նկարչությունն ու տեխնիկան, որը ենթադրում է փայտի վրա փորագրություն և նկարչություն։ Որոշեցինք հենց այդ յուրահատուկ գործերը բերել թանգարան»,-պատմեց  Մխիթարյանն ու հավելեց՝ սեղմ ժամկետներում են կազմակերպել ցուցադրությունը, որի հեղինակն Արթուր Մանուկյանն է, սակայն այն գեղեցիկ  է ստացվել։

Ցուցահանդեսում ընդգրկված են նաև Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում պահվող չինական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ։

Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի խոսքով՝ պատահական չէ, որ նման ցուցադրություն են կազմակեպում Սարյանի հարկի տակ, քանի որ Մարտիրոս Սարյանը շատ հետաքրքրված է եղել չինական մշակույթով, արվեստով, ավաղ, նրան չի հաջողվել ճամփորդել Չինաստանում, այնինչ ցանկացել է, անգամ ծրագրել է։

«Նրա ծրագրին խանգարեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Եթե գնար, առավել հետաքրքիր նմուշներ կբերեր»,-հավաստիացրեց Սոֆյա Սարյանը։

Ցուցադրության մեջ ընդգկել են Սարյանի տուն-թանգարանի երկու նմուշ՝ ծաղկաման և դիմակ։ Ծաղկամանը Սարյանին նվիրել է չինական պատվիրակությունը, իսկ դիմակը՝ բանաստեղծ Վլադիմիր Ռոգովը։ Դիմակը չար ոգիներին վախեցնելու համար է. չինական մշակույթում դա ընդունված բան է։ Ինչպես ասվեց, Սարյանին չի հաջողվել լինել Չինաստանում, ուստի այս ցուցադրությունը կազմակերպում ենք  ներկայացնելու նրա հետաքրքրվածությունն արևելյան աշխարհով։ Այդ խորհրդապաշտական կերպարները, պատկերագրությունը, որոնք կան չինական արվեստում, բնորոշ են նաև մեզ»,-ասաց նա։

Ցուցադրությունը կազմակերպվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Հեբեյի նահանգային թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։

Հեբեյի թանգարանի ցուցանմուշներն այս ձևաչափով առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։

Հայերեն

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր