Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել. ANI գործակալություն

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանի Դաշնությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 2-ին հաղորդել է հնդկական ANI գործակալությունը:

«Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները շարունակում են նավթ ստանալ ռուս մատակարարներից: ANI-ի գործակալության  աղբյուրները հերքել են լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Հնդկաստանը դադարեցրել է ռուսական նավթ գնելը»,-հաղորդել է գործակալությունը։

Հայերեն Русский