Միացյալ Նահանգներ

Թրամփը բարձրացրել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը, Քարնին արձագանքել է

2 րոպեի ընթերցում

Թրամփը բարձրացրել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը, Քարնին արձագանքել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայի համար մաքսատուրքերը 25%-ից մինչև 35% բարձրացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած կատարողական հրամանագրում։

Նշվում է նաև, որ ավելի բարձր մաքսատուրքը պետք է ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 1-ից։

Ըստ փաստաթղթի՝ Թրամփը նման քայլի է դիմել այն պատճառով, որ Կանադան չի համագործակցել ֆենտանիլի շարունակական հոսքն ԱՄՆ հյուսիսային սահմանով զսպելու հարցում։ Բացի այդ, ըստ հրամանագրի՝ Կանադան ջանքեր է գործադրել, որպեսզի պատասխան միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, որը քայլեր էր ձեռնարկում թմրանյութերի սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ապրանքները, որոնց վրա տարածվում է մաքսատուրքերի արտոնյալ ռեժիմը ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև համաձայնագրով, նախկինի պես ենթակա չեն նոր մաքսատուրքերի գործողությանը։

Կանադայի վարչապետն արձագանքել է Վաշինգտոնի այս քայլին՝ նշելով, որ երկրի կառավարությունը «հիասթափված է» և կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների շուրջ։ X հարթակում հրապարակած հայտարարության մեջ Քարնին նաև նշել է, որ իր կառավարությունը կենտրոնացած է ուժեղ Կանադա կառուցելու վրա՝ ներդրումների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում