Սպորտ

Հարություն Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Հարություն Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից՝ մանրամասնելով, որ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 150 կգ, 156 կգ, 160 կգ: 

«Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ: Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրել է 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր:

Երկամարտի 346 կգ արդյունքով Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում