Միացյալ Նահանգներ

Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շեշտել են Կորեական թերակղզու միջուկազերծման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շեշտել են Կորեական թերակղզու միջուկազերծման կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյունի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Նշվում է, որ Մարկո Ռուբիոն ընդգծել է երկու երկրի միջև դաշնակցության «անսասան ուժը, որն ավելի քան 70 տարի ծառայել է որպես խաղաղության, անվտանգության և բարգավաճման հենասյուն Կորեական թերակղզում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Կողմերն աջակցություն են հայտնել ԱՄՆ-Հարավային Կորեա դաշնակցության ամրապնդմանն, այդ թվում՝ «հզոր համատեղ պաշտպանության դիրքորոշման և Կորեայի Հանրապետությանն ընդլայնված զսպման շարունակական ապահովման միջոցով»։

Ռուբիոն և Հյունը ողջունել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև օրերս կնքված առևտրային համաձայնագիրը։ 

Նրանք նաև վերահաստատել են իրենց վճռական հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծմանը, միջազգային պատժամիջոցների լիարժեք իրագործմանը և լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության առնչությամբ։ 

Կողմերը նաև քննարկել են ԱՄՆ-Կորեայի Հանրապետություն-Ճապոնիա եռակողմ համագործակցությունը շարունակելու կարևորությունը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում