Թուրքիա

Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ ահաբեկչություն է կանխվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ  ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 27-ին Ստամբուլում ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համերգի ժամանակ կանխվել է նախատեսված ահաբեկչական հարձակումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Ոստիկանության արագ գործողությունների շնորհիվ սպառնալիքը չեզոքացվել է համերգի սկսվելուց առաջ։ Անվտանգությունն ապահովում էին հազարավոր աշխատակիցներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայիններ, հակաահաբեկչական ստորաբաժանումներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում հանդիսատեսը մուտքի մոտ բախվել է երկար հերթերի և ուշացումների։ Այնուամենայնիվ, միջոցառումն անցել է առանց միջադեպերի»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում