Կանադան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինը. Մարկ Քարնի

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան նստաշրջանում Պաղեստինի պետությունը ճանաչելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

«Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին», - ասել է Քարնին հրավիրված նախարարական հանդիպման ընթացքում։

Նշվում է, որ Պաղեստինի ճանաչումը թելադրված է Պաղեստինի ազգային ինքնավարության կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հանձնառությամբ, այդ թվում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի՝ «կառավարման համակարգը հիմնարար կերպով բարեփոխելու, 2026 թվականին ընդհանուր ընտրություններ անցկացնելու, որոնց ՀԱՄԱՍ-ը չի կարողանա մասնակցել, և Պաղեստինի պետությունը ապառազմականացնելու պարտավորությամբ»։

Բացի այդ, Քարնին կրկին կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով վերցված պատանդներին, ինչպես նաև ընդգծել է, որ շարժումը «չպետք է որևէ դեր խաղա Պաղեստինի ապագա կառավարման գործում»։

Խոսելով Գազայում իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ «մարդասիրական տառապանքի մակարդակը անտանելի է»:

Հուլիսի 29-ին բրիտանական իշխանությունները նույնպես հայտարարել էին սեպտեմբերին Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին, եթե մինչ այդ պահը Իսրայելի իշխանությունները քայլեր չձեռնարկեն հակամարտությունը դադարեցնելու և Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս հայտարարել էր, որ Փարիզը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստին պետությունը։ Իտալիան հայտարարել էր Պաղեստինի պետությունը ճանաչելու իր պատրաստակամության մասին՝ դրա փաստացի ստեղծումից հետո։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Պաղեստինի ճանաչումը հնարավոր էր համարել միայն Գազայում հրադադարից հետո։

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի