Ադրբեջան

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Հայաստանում

Հայաստանի ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով՝ հուլիսի 30-ին ժամը 20։13-ին) գրանցվել է  հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում