Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել  Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, նպատակն է եղել՝ տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ վերանորոգված և վերջերս շահագործման հանձնված:

Ըստ աղբյուրի՝ մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակները, կիրառվող զսպման միջոցներն ու ընթացակարգերը: Պաշտպանը քննարկել է նաև ոչ հոժարակամ բուժման, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման (հարկադիր բուժման) ընթացակարգերին առնչվող գործնական խնդիրները:

«Պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպությունում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ պետության գործադրած ջանքերը և շարունակական հանձնառությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակի հետ կապված խնդիրների մի մասը դեռ պահպանվում է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ ունեն հիմնանորոգման և անհրաժեշտ գույքով կահավորման կարիք: Այս համատեքստում Պաշտպանը հատկապես ընդգծում է պետության հանձնառության պահպանման ու շարունակական ջանքերի կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերի հասցեավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին