Զախարովայի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա անդամ պետությունները տարիներ շարունակ փորձում են ամրապնդվել Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը ներգրավելով Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան ասել է հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ նրանց նպատակը տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսներն օգտագործելն է կոլեկտիվ Արևմուտքի շահերին համապատասխան, հատկապես՝ Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Արևմուտքը հետաքրքրված չէ հավասար ու փոխշահավետ հարաբերություններով հետխորհրդային տարածքում։ 

«Նրանց նպատակը ռեսուրսների յուրացումն է, երկրների միջև հակասությունների սրումը, լարվածության աճը։ Նրանք գործում են որպես գաղութարարներ, նվաճողներ ու իմպերիալիստներ», - ասել է Զախարովան: 

Նա կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պետք է գիտակցեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման հնարավոր վտանգները։ 

«Բոլորին հայտնի է, թե ինչով է դա ավարտվում։ Որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, այնտեղ աճում է ռազմական լարվածությունը, տարածվում է կոնֆրոնտացիան, մոռացվում են խաղաղությունն ու կայունությունը», - եզրափակել է Զախարովան:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը