Միացյալ Նահանգներ

Թրամփը Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր կսահմանի և չի երկարաձգի օգոստոսի 1-ի վերջնաժամկետը

2 րոպեի ընթերցում

Թրամփը Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր կսահմանի և չի երկարաձգի օգոստոսի 1-ի վերջնաժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Չնայած Հնդկաստանը մեր բարեկամն է, սակայն տարիների ընթացքում մենք համեմատաբար քիչ բիզնես ենք վարել նրանց հետ, քանի որ նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից», - նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ Հնդկաստանն իր ռազմական տեխնիկայի մեծ մասը միշտ գնել է Ռուսաստանից և նաև Ռուսաստանի էներգակիրների ամենամեծ գնորդն է՝ Չինաստանի հետ միասին «այն ժամանակ, երբ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանություններն Ուկրաինայում»։

«Այս ամենը լավ չէ։ Հետևաբար, Հնդկաստանը կվճարի 25% մաքսատուրք, գումարած վերը նշվածի համար տուգանք՝ սկսած օգոստոսի 1-ից», - եզրափակել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ օգոստոսի 1-ի վերջնաժամկետը երկարաձգման ենթակա չէ, և այդ օրը «հրաշալի օր կլինի Ամերիկայի համար»։

Օգոստոսի 1-ին այն երկրները, որոնք չեն հասցնի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքել, ստիպված կլինեն բարձր մաքսատուրքեր վճարել։ Օրերս ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր է կնքել Ճապոնիայի և ԵՄ-ի հետ՝ պայմանավորվելով 15% մաքսատուրքերի շուրջ։ Չինաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում