Կանադան շարունակում է Իսրայելին զենք մատակարարել. Globe and Mail

2 րոպեի ընթերցում

Կանադական զենքն առաջվա նման մատակարարվում է Իսրայելին, չնայած Օտտավայի կողմից գործող արգելքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Globe and Mail թերթը՝ վկայակոչելով հարկային տվյալները։

Պարբերականը վկայակոչում է Կանադայի World Beyond War իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Սմոլին, որը, հղում անելով Իսրայելի հարկային մարմինների տվյալներին, պնդում է, որ Կանադան շարունակում է Իսրայելին մատակարարել հրազեն և փամփուշտներ: Իրավապաշտպան վերոնշյալ կառույցը մասնագիտացած է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու գործում:

2024 թվականի մայիսին Ուիլյամ Բլերը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Կանադայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը, պնդել է, որ Օտտավան նույն տարվա հունվարից դադարեցրել է ցանկացած տեսակի զենքի արտահանումն Իսրայել: Այդ ժամանակ Կանադայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մելանի Ժոլին իր հերթին հայտարարել էր, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից Օտտավան դադարեցրել է Իսրայելին մահաբեր զենքի մատակարարումների, իսկ 2024 թ. հունվարից՝ ոչ մահաբեր զենքի մատակարարումների թույլտվությունների տրամադրումը: 

Հուլիսի 30-ին ավելի վաղ CBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Կանադայի կառավարությունն ուսումնասիրում է Պաղեստինի Պետությունը ճանաչելու հարցը:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները