ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահի հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում՝ չնայած ոլորտում առկա մարտահրավերներին:

Քննարկվել են երեխայի իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծվել է դրանք հաղթահարելու համար երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ իր խոսքում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։

Նշվում է, որ Ֆիլիպ Ջաֆֆեն բարձր է գնահատել երեխայի իրավունքների ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը՝ ընդգծելով շարունակական գործընկերային համագործակցության և համատեղ ջանքերի խորացման պատրաստակամությունը։ 

Հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում ՄԻՊ աշխատակազմի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայիս և նախկին անդամների մասնակցությամբ։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք հիմնարար և հրատապ խնդիրների՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի արդյունավետ կիրառման խոչընդոտներին, երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասին, ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, կրթության իրավունքի իրացման սահմանափակումներին, հավասար հնարավորությունների ապահովման հարցերին, ինչպես նաև բուլինգի և խտրականության դրսևորումներին։

Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ կարևորելով ոլորտում համակարգված բարեփոխումների անհրաժեշտությունն ու համագործակցության շարունակականության ապահովումը։

Հայերեն Русский

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի