Սպորտ

Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

Գյումրեցի Հովհաննես Մարգարյանի փայլուն հաղթանակով է պսակվել Ֆրանսիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության ծրագրով անցկացված տղամարդկանց անհատական մրցումը, որի մասնակիցները 50 մետր հեռավորությունից հրացանով խոցել են նորմալ ընթացքով շարժվող թիրախները: Հայ հրաձիգը սահմանելով միաժամանակ աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ՝ նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հրաձգության միջազգային ֆեդերացիան:

Եզրափակիչում Մարգարյանը դանդաղ շարժվող թիրախներին կրակելիս վաստակել է 297, իսկ արագընթաց թիրախներին՝ 294 միավոր: Հանրագումարում նրա արդյունքը 591 միավոր է, ինչն էլ հենց աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ է:

Մարգարյանին երկու միավոր են զիջել համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալակիրներ դարձած շվեդ Ջեսպեր Նյուբերգը և հունգարացի Տամաշ Տասին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես գալով Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան կազմով՝ բրոնզե մեդալ է նվաճել այս մրցաձևի թիմային պայքարում: Մեր ընտրանին վաստակել է 1738 միավոր: Առաջին տեղում է շվեդական եռյակը (1740), իսկ արծաթե մրցանակակիրն են ֆինները (1739):  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում