Հասարակական

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռն ուղևորի առողջության վատթարացման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

1 րոպեի ընթերցում

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռն ուղևորի առողջության վատթարացման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Մոսկվա 3F315 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական վիճակի սուր վատթարացման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են FlyOne Armenia ավիաընկերությունից: 

Նշվում է, որ թռիչքի անձնակազմն արագ արձագանքել է իրավիճակին՝ Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին վճռական որոշում ընդունելով ՝ ուղևորին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապօգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

«FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում