Մշակույթ

Ստորագրվել է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

Ստորագրվել է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված համագործակցության հուշագիր

Հայաստանի  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ընդգրկումն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Բորիս Գասպարյանը:

Կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքը, հանրահռչակումն ու հետագա սերունդներին փոխանցումը՝ կողմերը նախատեսում են համագործակցել՝ իրականացնելով համատեղ աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակման ուղղությամբ։ 

Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ համատեղ գործադրած ջանքերի արդյունքում տարիների  դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում  գրանցվել են  նոր հուշարձաններ, և այս գործընթացը պետք է լինի շարունակական:  

«Իրականացվող աշխատանքը միտված է նաև երկրի տեսանելիության բարձրացմանը և զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ կարևոր աշխատանքի համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում