Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը այցելել է Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը այցելել է Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։ Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, ջրամեկուսացման և բարեկարգման աշխատանքները։

Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ շինարարությունն ընթանում է բնականոն հունով, անգամ` առաջանցիկ տեմպով։ Նա հանձնարարել է հետևողական լինել ծրագիրը բարձր որակով և ժամանակացույցի համաձայն իրագործելու հարցում։

Հաջորդ կանգառը եղել է Աշտարակի բժշկական կենտրոնում։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի և դիահերձարանի մասնաշենքերի շինարարական և բարեկարգման աշխատանքները։ Տեղադրվում են անհրաժեշտ գույքը և սարքավորումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում