Իրավունք

Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք»

2 րոպեի ընթերցում

Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք»

Արագածոտնի մարզում առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է: 

Նշվում է, որ ՀՀ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը: Հայցի բավարարման արդյունքում՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում