Միացյալ Նահանգներ

Թրամփը Ռուսաստանին 10-12 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

FILE PHOTO: U.S. President Donald Trump signs documents as he issues executive orders and pardons for Jan. 6 defendants in the Oval Office at the White House on Inauguration Day in Washington, U.S., January 20, 2025. REUTERS/Carlos Barria/File Photo
FILE PHOTO: U.S. President Donald Trump signs documents as he issues executive orders and pardons for Jan. 6 defendants in the Oval Office at the White House on Inauguration Day in Washington, U.S., January 20, 2025. REUTERS/Carlos Barria/File Photo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին 10-ից 12 օր է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը նա լրագրողներին հայտնել էր, որ հիասթափված է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինից, և որ կրճատում է հակամարտությունը կարգավորելու համար նրան տրված 50-օրյա ժամկետը։ Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ ինչ ժամկետի մասին է խոսքը: 

«Ես նոր վերջնաժամկետ կսահմանեմ՝ 10 կամ 12 օր՝ սկսած այսօրվանից», - ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ մասին կհայտարարի այսօր կամ վաղը:

«Սպասելու պատճառ չկա…. Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը: 

Հուլիսի 14-ին Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի 50 օրվա ընթացքում, ապա երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն Մոսկվայի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մաքսատուրքերը կտարածվեն Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում