Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունն առաջիկայում կայցելի Իրան
1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը կարող է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Իրան՝ քննարկելու համագործակցության շարունակման տարբերակները։ «Արմենպրես»-ի փոխանցմաբ, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱԷՄԳ պաշտոնյաներից մեկը կայցելի Իրան և մենք կքննարկենք տեխնիկական հարցերը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։