Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կօգնի Կամբոջային և Թաիլանդին խաղաղության շուրջ բանակցություններում․ Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կօգնի Կամբոջային և Թաիլանդին խաղաղության շուրջ բանակցություններում․ Ռուբիո

Միացյալ Նահանգների վարչակազմը կաշխատի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կամբոջան և Թաիլանդը շուտով Մալայզիայում բարձր մակարդակի բանակցություններ կսկսեն՝ անհապաղ հրադադարի հասնելու հույսով։ Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ խաղաղության ջանքերը խթանելու համար։ Նախագահ Թրամփը և ես շարունակում ենք համագործակցել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», - ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հուլիսի 26-ին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ և ասել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել հրադադարի շուրջ։ 

Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում