Իրանում դատական վարչության շենքի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
1 րոպեի ընթերցում

Իրանի հարավ-արևելքում դատական վարչության շենքի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրա վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Լրատվամիջոցը հայտնում է, որ զոհվել է 6, վիրավորվել՝ 20 մարդ։
Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը տեղեկացրել էր հարձակման հետևանքով 5 մարդու զոհվելու և 13 հոգու վիրավորվելու մասին։
Հուլիսի 26-ին անհայտ անձինք զինված հարձակում են իրականացվել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչության շենքի վրա։
Կարդացեք հոդվածը` فارسی