Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են Զահեդան քաղաքում դատարանի վրա հարձակված 3 անձանց

1 րոպեի ընթերցում

Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչության դեմ հարձակում իրականացրած 3 անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Նշվում է, որ տեղում աշխատում են նաև փրկարարները և շտապօգնությունը՝ դուրս բերելով տուժածներին դատարանի շենքից։

Իրան

Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 5, վիրավորվել՝ 13 մարդ։

Հայերեն English فارسی Русский