Իրան

Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը հարձակման է ենթարկվել զինված անհայտ անձանց կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Նշվում է, որ օգնություն ցուցաբերող խմբերն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ 

«Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է, այսպես կոչված, «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը»,-նշել է իրանական գործակալությունը։

Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ մահացել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում